Կաթը սեր է
2020 թվականին «Երեմյան Փրոդաքթս»-ի ճանապարհը սկսվեց պատասխանատվությամբ՝ ստեղծել բացառիկ որակով, առողջ ու անարատ կաթնամթերք։
Բարձրակարգ ու համեղ կաթնամթերք արտադրելու մեր կիրքը չի դադարել մինչև օրս և ավելանում է յուրաքանչյուր սպառողի՝ ամեն օր «Երեմյան Փրոդաքթս» ընտրելու հետ:
Մենք ցանկանում ենք ձեզ հասցնել կաթն այնպես, ինչպես բնությունն է նախատեսել՝ անարատ, առանց հավելումների ու առողջ։ Կաթը երկար ու կարևոր փուլերով հագեցած ճանապարհ է անցնում՝ մինչև մեր սպառողին հասնելը։
«Սերմից՝ սեղան» հայեցակարգի շնորհիվ մենք վերահսկում ենք կաթնամթերքի արտադրության ողջ գործընթացը՝ սերմը ցանելու պահից մինչև կաթնամթերքի հայտնվելը ձեր սեղանին։
Մեր կաթը զերծ է գլյուտենից, «Ա» կարգի է և ստացվում է մեկ աղբյուրից․․․
«Երեմյան Փրոդաքթս»-ը ներկայացնում է կաթի, կաթնամթերքի և մսամթերքի լայն տեսականի, որոնց ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ստորև:
Պուդինգ Չիայի Սերմերով և Յոգուրտներով
-
Քայլ 1։ Չիայի սերմերը թրջել յոգուրտով
-
Քայլ 2:Թողնել 15-20 րոպե՝ մինչև սերմերը կուռչեն։
-
Քայլ 3:Ավելացնել ջեմը, ընկույզը կամ գրանոլան։
-
Քայլ 4:Վայելեք համեղ նախաճաշը։
Այս չիա պուդինգը կարելի է պատրաստել նախօրոք։ Եթե դուք սիրում եք առավոտյան մի փոքր երկար քնել, ապա կարող եք խառնել չիայի սերմերը և յոգուրտը, ծածկել այն և դնել սառնարանը։
Այս պուդինգը հիանալի առողջ նախաճաշ է՝ սպիտակուցներով և պրոբիոտիկներով հարուստ:
Բարի ախորժակ:
ինֆորմացիա յոգուրտների մասին և առավելություններ
Գնիր Երևանում
«Երեմյան Փրոդաքթս»-ի ֆիրմային խանութներ՝
Կամ ձեր նախընտրելի սուպերմարկետներում։