top of page

«Երեմյան Փրոդաքթս»-ը ներկայանում է պելմենների նոր տեսականիով

06.11-Academy-Pelmeni_030.jpg

ՄԵՐ ՄԱՍԻՆ

____.jpg

«Երեմյան Փրոդաքթս»-ի արտադրության պելմենները առանձնանում են բնական բարձրակարգ մսի, արդիական տեխնոլոգիաների կիրառման և համային բարձր որակական չափանիշներով։ 
 

Մեր պելմենները սեփական ֆերմայում բուծվող անգուս ցեղատեսակի կենդանիների բարձրակարգ մսից են պատրաստվում։

Պելմենների արտադրության համար անհրաժեշտ բարձրորակ սարքավորումներով վերազինված գործարանում, հատուկ մշակված տեխնոլոգիաների և չափանիշների կիրառմամբ «Երեմյան Փրոդաքթս»-ն իրականացնում է բարձրորակ պելմենների արտադրությունն ու փաթեթավորումը:

3 ՆՈՐ ՏԵՍԱԿ 
մեծ և փոքր փաթեթավորմամբ

«Երեմյան Փրոդաքթս»-ը սպառողին է ներկայանում պելմենների նոր տեսակներով՝ առաջարկելով
450 և 900 գրամանոց տարբերակներ։
Անգամ ամենապահանջկոտ սպառողները կգտնեն ամենահամեղ պելմենների իրենց
նախընտրած տեսակը և չափը:

06.11-Academy-Pelmeni_069.jpg

Պելմեններ Դասական
Անգուսի մսով

Այս տարբերակը կգնահատեն ավանդական պելմենների հագեցած համի սիրահարները՝ հյութեղ մսի, նուրբ խմորի համադրությամբ հագեցնող համ՝ ձուլված համեմունքներով և  հատուկ բաղադրատոմսով:

06.11-Academy-Pelmeni_075.jpg

Պելմեններ Նրբահամ
Հորթի մսով

Նրբահամ պելմենները առանձնանում են բնական համեմունքների չափավոր առկայությամբ, շատ ավելի դյուրամարս են, տարբերվում են ընդծված ու փափուկ միջուկով,
որը թույլ է տալիս զգալ մսի նուրբ երանգները:

06.11-Academy-Pelmeni_066.jpg

Պելմեններ Պրեմիում
Մարմարե մսով

Այս պելմենները տարբերվում եմ իրենց համային յուրահատուկ երանգով։ Անգամ ամենաքմահաճ գուրմանները կգնահատեն բարձր մարմարայնության անգուսի մսի և հատուկ խմորի իդեալական համադրությունը:

Կարևոր է իմանալ

Untitled design (53).png

«Երեմյան Փրոդաքթս»-ի պելմենների փաթեթավորման վրա կարելի է տեսնել 'Grade A Excellence' տարբերանշանը։ Այս նշանը ապացույցն է, որ մեր պելմեններում օգտագործված միսը անհամեմատ ավելի շատ տեղ է զբաղեցնում պելմենների կազմում համեմատած խմորի։ Պելմենների միջուկում գտնվող զանգվածը բաղկացած է ամբողջությամբ որակյալ մսից, որը ստանում ենք մեր սեփական ֆերմայից։

Pelmen icon 1.png

Բարձրակարգ ու որակյալ մսի ստացման կարևոր և կայուն երաշխիքներից թերևս առաջնայինն այն է, որ օգտագործվող մսի 100%-ը ստացվում է մեր սեփական ֆերմայից: Կենդանիների խնամքի կազմակերպման մեր հայեցակարգը հնարավոր է դարձնում ստանալ բացառիկ որակական և համային հատկանիշներով միս, որը համապատասխանում է հնարավոր ամենաբարձր չափանիշներին։
 

Untitled design (55).png

Մեր ֆերմայում մենք առաջնայնություն ենք տալիս
Black Angus մաքրացեղ գենետիկայով կենդանիների բուծմանը՝ որպես մսի արտադրության մեջ գերազանցության մեր հանձնառության հիմնական երաշխիքներից մեկը։ Մենք կարևորում ենք Black Angus մաքրացեղ գենետիկայով կենդանիների խնամքի, բարեկեցության և աճի բոլոր փուլերը՝ ամբողջական վերահսկողություն սահմանելով ողջ գործընթացի նկատմամբ:

ՈՐՏԵ՞Ղ ԳՏՆԵԼ

«Երեմյան Փրոդաքթս»-ի ֆիրմային խանութներ՝

  • Լավաշ ռեստորան, Թումանյան 21

  • Բուրգըրի, Ամիրյան 3/37

Ձեր նախընտրելի սուպերմարկետներում

Պատվիրել առցանց

Products_5.png
Products_1.png
Products_7.png
Products_3.png
bottom of page