top of page
Բարի գալուստ
"Երեմյան Փրոդաքթս"
Կաթը Սեր Է
Մենք կաթնամթերք արտադրող ընկերություն ենք՝ մեր սեփական ֆերմայով և խելացի տեխնոլոգիաներով: «Սերմից՝ սեղան» հայեցակարգով աշխատող բիզնես մոդելը հնարավորություն է տալիս վերահսկել սննդի արտադրության ողջ գործընթացը՝ ապահովելով բնական բարձրորակ կաթնամթերք: Մեր արժեքներն առաջադեմ են, հոգատար, պատասխանատու, իսկ արտադրանքը՝ անարատ և անվտանգ: Միացե՛ք մեզ՝ կիսելով մեր առաքելությունը՝ ապահովելու ավելի առողջ, անվտանգ և ապահով իրականություն մեր սպառողների համար:
«Կաթը սեր է», և մենք ուրախ ենք այն կիսել ձեզ հետ:
«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի Նոր Ռեկորդ Սահմանեց
Հունիսի 1-ին՝ Կաթի համաշխարհային օրը, կայացավ մեր երկրորդ մասշտաբային հյուրասիրությունը։
Այդ օրը մենք գերազանցեցինք «1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում» (Most cups of milk served in one hour) անվանակարգում Գինեսի նախորդ՝ Կոստա Ռիկայում սահմանված ռեկորդը և գրանցեցինք նորը։
Մեր նպատակն ի սկզբանե 6000 բաժակ կաթ մատուցելն էր, սակայն «Սիզընս» այգում 1 ժամվա ընթացքում 7469 մարդ մեկական բաժակ կաթ խմեց`6000-ի փոխարեն:
Մեր Բանաձևը՝
"Սերմից Սեղան"
Խելացի ֆերմա` եվրոպական չափանիշներով
Անասնակերի աճեցում սեփական դաշտերում
Կենդանիների բարեկեցություն, խնամք
Ավտոմատացված կիթ
Կաթի տեղափոխություն փակ ցիկլով
Լաբորատոր Նմուշառում, վերամշակում, շշալցում
Կարևոր է իմանալ
Մեր կաթը գլյուտենից զերծ է։ Ֆերմայի կովիկները սնվում են միայն կանաչ կերով, իսկ նրանց տված կաթը փակ շղթայով անցնելուց հետո հայտնվում է Ձեր սեղաններին ։ Անարատ կաթի մեջ բացակայում է գլյուտենը, իսկ մեր կաթը այնքան բնական է որքան հնարավոր է։
Մեր կաթը, որպես «Ա» կարգի կաթ՝ բավարարում է արտաքին տեսքի, սննդարար բաղադրության և մանրէաբանական կազմի սահմանված ամենաբարձր հնարավոր պահանջներին:
Մեր կաթը ստացվում է մեկ աղբյուրից։ Կովերն ունեն հատուկ սննդակարգ և կթվում են մեկ վայրում, բացի այդ, մենք այլ ֆերմերներից կաթ չենք հավաքում, ինչը վերացնում է աղտոտման և անհամապատասխանության վտանգը: Մեկ աղբյուրի կաթը թարմ է, մաքուր և ամենաբարձր որակի։
Նորություններ
bottom of page